Ոստիկանության ծառայողները Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցի տնակներից մեկին կից ավտոտնակից, թմրամիջոց պատրաստելու եւ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Լեւոն Մ.-ին, 1981 թ. ծնված, նախկինում դատված Տիգրան Վ.-ին, 1991 թ. ծնված Գուրգեն Մ.-ին եւ 1998 թ. ծնված Արտյոմ Մ.-ին:
Լեւոն Մ.-ն ոստիկանության ծառայողների պահանջով իր ավտոտնակից ներկայացրել է ապակյա տարա` 200 մլ թափանցիկ, յուրահատուկ հոտով հեղուկով, պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էին ցողուններ եւ 94 գ կանաչ գույնի բուսական զանգված ու այլումինե թաս` 100 գ կանաչ գույնի յուրահատուկ հոտով հեղուկով:
Լեւոն Մ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, ներկայացրած թմրամիջոցը պատկանում է իրեն, իսկ բուսական զանգվածը Գյումրի քաղաքի Ավտոկայանի տարածքում կանեփի թփերից եւ քիմիական լուծիչից պատրաստված թմրամիջոց է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























