Սեպտեմբերի 2–ի լույս 3–ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ մոտ 20 գյուղերի ուղղությամբ հակառակորդի ինտենսիվ կրակոցների հետեւանքով մի քանի գյուղեր շինություններ են վնասվել։
NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ ավելի շոշափելի վնասներ են կրել Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն համայնքը, Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղը։
Վնասվել են սեփական տների պատերը, տանքիները, կփշրվել ապակիները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վազաշենի բնակիչ Մարիամ Կարապետյանը հայտնեց, որ կրակոցների հետևանքով վնասվել է նաև իրենց տունը. «Ժամը 21-ի կողմերն էր, կրակոցների ձայներն ուժեղացան, մեկ էլ փամփուշտը դիպավ մեր ապակիներին ու փշրեց»,-ասաց նա:
Առավոտյան Մարիամը պարզել է, որ գյուղում իրենց տունը միակը չէ, որ վնասվել է։
Հիշեցնենք, որ ադրբեջանական հրետակոծությունից երեկ երեկոյան Կոթի գյուղում խաղաղ բնակիչներ են վիրավորվել: Նրանք մայր ու որդի են՝ Նազիկ և Ռազմիկ Թումանյանները, որոնք բեկորային վնասվածքներ են ստացել։










Վազաշենի լուսանկարները տրամադրել է Մարիամ Կարապետյանը





























