Արփինե Հովհաննիսյանի՝ արդարադատության նախարար նշանակվելուց հետո պատգամավոր կդառնա ՀՀԿ համամասնական ցուցակով հաջորդ թեկնածուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Նշանակումից հետո կխոսենք պատգամավորի մասին, սակայն լինելու է նա, որը համամասնական ցուցակով հաջորդն է»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Համամասնական ցուցակով հաջորդը «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանն է: NEWS.am-ին ՀԿ-ից հայտնեցին, որ Բեքարյանը Հայաստանում չէ, վերադառնալու է հաջորդ շաբաթ միայն:

Բեքարյանից հետո Ռաֆիկ Պետրոսյանն է, որն ի դեպ, դեռ այս տարվա մարտին դուրս է եկել ՀՀԿ-ից:

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 4-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է արդարադատության նախարարի պաշտոնում: