Հայաստանի Սահմանադրական բարեփոխումներում ընդգրկված են ոչ միայն ներկայացուցչական, այլ նաեւ անմիջական ժողովրդավարության մեխանիզմներ։ Այս մասին սեպտեմբերի 4-ին կայացած խորհրդարանական լսումներում հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը։ Սահմանադրության ներկայիս տեքստում նման մեխանիզմներ գրեթե չկան, բացառությամբ սահմանադրական բարեփոխումների մասին հանրաքվեների դեպքում, հավելեց նա։
Հիմա հանրաքվեի նախաձեռնությամբ կարող է հանդես գալ ոչ միայն խորհրդարանը, այլ նաեւ քաղաքացիները։ Հավաքելով 50 հազար ստորագրություն՝ հասարակության ներկայացուցիչները կարող են պահանջել խորհրդարանում քննարկել ինչ-որ օրինագիծ։ Եթե խորհրդարանը չընդունի, ապա մեծ թվով ստորագրություններով օրինագիծը հնարավոր կլինի դնել հանրաքվեի։
Եթե հավաքվի 200 հազար ստորագրություն, ապա հանրաքվեի կարելի կլինի դնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը։



























