Մեծ Բրիտանիայում առաջիկա 20 տարիներին աշխատատեղերի շուրջ 35%-ը կհամակարգչայնացվի: Սրանք Օքսֆորդի համալսարանի եւ Deloitte-ի անցկացրած համատեղ հետազոտության արդյունքներն են: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով BBC-ին:

Վտանգի տակ կհայտնվեն ապրանքների եւ ծառայությունների, ինչպես նաեւ ձեռքով տեղեկատվության ներմուծման հետ կապված մասնագիտությունները: Ռոբոտները կկարողանան փոխարինել առեւտրային գործակալներին, խոհարարներին, բարմեններին եւ նույնիսկ մոդելներին, բայց չեն կարողանա աշխատել որպես թերապեւտ, անձնական մարզիչ, ուսուցիչ, ինչպես նաեւ բոլոր այլ մասնագիտություններով, որտեղ ստեղծագործական միտք, ձեռներեցի կամ սոցիալական գործընթացների ունակություններ են անհրաժեշտ:

Իսկ Ճապոնիայում արդեն կարելի է ձեռք բերել Pepper ռոբոտը, որը կարող է հասկանալ մարդկային զգացողությունները եւ արձագանքել դրանց, իսկ չինական IT հսկաներ Foxconn-ն ու Alibaba Group-ը հայտարարել են դրանք արտադրող ընկերությունում ներդրումների մասին: