Մեքսիկացի իրավապաշտպանները կանանց հանդեպ բռնության վիճակագրություն են հրապարակել: Պարզվում է՝ ամեն տարի երկրում բռնի մահով 6 կին է զոհվում:

Սպանությունների, առեւանգումմների եւ սեռական հանցագործությունների ամենամեծ մակարդակը գրանցվում է Գերրերո նահանգում, որտեղ տեղակայված է աշխարհահռչակ հանգստավայր Ակապուլկոն:

«Հանուն արդարադատության պայքարի կանանց միության» տվյալներով, այս տարի Գերերո նահանգում ավելի քան 600 կին է անհետացել: 2014 թվականին շրջանում 1.249 բռնաբարության դեպք է գրանցվել:

Ըստ NEWSru.com-ի, իրավապաշտպանները մտավախություն ունեն, որ իրավիճակն արդեն դուրս է գալիս վերահսկողությունից: Ամեն տարի Մեքսիկայում անհետանում կամ մարդասպանների զոհ է դառնում շուրջ 4 հազար կին ու աղջիկ, յուրաքանչյուր չորրորդը՝ Գերրերոյի բնակիչ: