Երեւանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում այսօր` սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ 53 տարեկանում մահացած, Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա է եղել նախագահ Սերժ Սարգսյանը:

Հոգեհանգստի արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ վարչապետ Արայիկ  Հարությունյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, հարազատներ, ընկերներ:

Նշենք, որ Արմեն Մովսիսյանին սեպտեմբերի 25-ին կհուղարկավորեն իր հարազատ՝ Սյունիքի մարզի Ագարակ գյուղում:

Արմեն Մովսիսյանը Էներգետիկայի, ապա Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար է եղել 13 տարի՝ 2001-2014 թվականներին: Նրա մոտ ուռուցք էր հայտնաբերվել եւ նա տեւական ժամանակ բուժման կուրս էր անցնում արտերկրում: Նա մահացել է սեպտեմբերի 21-ին Գերմանիայում: