Խաղաղ բնակիչների վրա կրակելն ահաբեկչություն է։ Այսօր՝ սեպտեմբերի 24-ինց, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին։

«Ադրբեջանի կողմից տեռորիստական քայլ է սա, անթույլատրելի է։ Կարծում եմ՝ համապատասխան մարմինները կարձագանքեն կատարվածին, իսկ միջազգային կառույցներն էլ համապատասխան գնահատական կտան»,- ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով ցույց է տալիս, որ իրենք դեմ են հարցի խաղաղ լուծմանը։

Նշենք, որ Հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ է։ Այս պահի դրությամբ՝ երեք խաղաղ բնակիչ է զոհվել Բերդավան եւ Պառավաքար գյուղերում։