Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին հայկական կողմը տեղեկություններ չունի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե Նյու Յորքում նախագահների հանդիպում սպասվում է, թե ոչ։
«Հայաստանի նախագահը Նյու Յորք մեկնելու է՝ մասնակցելու ՄԱԿ-ի գագաթնաժողովին, սակայն Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին հայկական կողմը տեղեկություններ չունի»,- ասաց Շարմազանովը։
Նշենք, որ տեղեկություններ կան, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Նյու Յորքում հանդիպելու են։




























