Երեկույթի ժամանակ գողացել են ռուսական հաղորդավարուհի Քսենիա Սոբչակի պայուսակը: Այս մասին գրել է իր Instagram-ում. «Այս պայուսակը ճակատագրական դարձավ իմ կյանքում: Այնքան գեղեցիկ էր, որ ոչ միայն ինձ դուր եկավ: Գողացան հենց երեկույթի ժամանակ, իսկ դրանում անձնագիրս էր: Մնացին միայն դրա լուսանկարն ու հիշողություններ»:

Հիշեցնենք, որ վերջերս անհայտ անձիք թալանել էին ռուսական հայտնի երգիչ Դիմա Բիլանի բնակարանը: «Կոմսսսոմոլսկայա պրավդա»-ի փոխանցմամբ, փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: