Բանջարաբուծությամբ զբաղվող ճապոնական Spread Vegetable Factory ընկերությունը 2016 թվականին մտադիր է Կիոտոյում ֆերմա կառուցել, որն օրական 30 հազար գլուխ հազար կարտադրի: Ընդ որում, ընկերությունը տեխնիկա կգործածի, որը գրեթե ամբողջությամբ ավտոմատացված կլինի: Ֆերմայի շինարարությունը, որի համար 16.5 մլն դոլար կծախսվի, կավարտվի 2017 թվականին:

Ըստ kedem.ru-ի, ֆերմայում մարդու ներկայության կարիքը կլինի միայն սերմնացանի եւ ծլարձակման փուլում: Մյուս գործառույթներն ամբողջությամբ ավտոմատացված կլինեն:

Հեղինակների խոսքով, այս ֆերման կարող է գործել ցանկացած կլիմայի պայմաններում, իսկ աճեցման գործընթացի ամբողջական ավտոմատացումը թույլ կտա տարածքն ավելի արդյունավետ օգտագործել եւ 50%-ով կրճատել աշխատուժի ծախսերը: