ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակ Պասկալ Կրոզոնը Եվրոպայում փախստականներին ապաստան տրամադրելու համակարգ ստեղծելու հարցով քննարկումների ժամանակ հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին։

Քննարկումների ժամանակ Կրոզոնը նշել է, որ Եվրոպան նախկինում էլ է բախվել ներքին եւ արտաքին նշանակալի տեղաշարժերի։ «Օրինակ Իսպանիայի պատերազմի տարիներին եւ Բեռլինի պատի փլուզման ժամանակ, կամ Եվրոպայի սահմաններից դուրս Հայոց ցեղասպանության դեպքում, Վիետնամի պատերազմի ժամանակ։ Մենք կարողացել ենք պաշտպանել այդ մարդկանց, որոնք դարձել են մեր համաքաղաքացիները»,- նշել է Կրոզոնը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին պատվիրակները հավանություն էին տվել բանաձեւին, որը ճանաչում է Եվրոպայում ապաստան տրամադրելու հին համակարգը բարեփոխելու անհրաժեշտությունը։