Սաուդյան արքայազները թագավորությունում իշխանափոխություն անելու կոչ են արել: Նրանք պահանջում են որ թագավոր Սալմանը հրաժարվի գահից, իսկ նրա երկու ժառանգորդներն էլ հրաժարվեն գահի նկատմամբ հավակնություններից, գրում է «ՌԲԿ»-ն վկայակոչելով The Times-ը:

Արքայազները երեք բաց նամակ են գրել, որոնցում հավաստիացնում են, որ երկու թագաժառանգները մանիպուլյացիայի են ենթարկում թագավոր Սալմանին, օգտվելով նրա ուժգնացող տկարամտությունից:

Հիմա թագավորի ժառանգորդն է համարվում նրա զարմիկը ՝ 56 ամյա Մոհամեդ իբն Նայեֆը: Սալմանը երկրորդ գահաժառանգ է  դարձրել իր կրտսեր որդիներից մեկին ՝ Մոհամեդ բեն Սալմանին:

«Գաղտնիք չէ, որ  թագավորի ամենալուրջ խնդիրը հոգեկան առողջությունն է, որի հետեւանքով էլ նա հայտնվել է իր որդու ՝ Մոհամեդի ազդեցության տակ»,- ասված է նամակներից մեկում, որը գրել է արքայազն Աբդուլ Ազիզը:

Արքայազներն իրենց նամակներում  կոչ են անում իրենց արյունակից եղբայրներին, որոնք նույնպես Սալմանի ժառանգները չեն, պետական հեղաշրջում սադրել:

Թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը գահ է բարձրացել 2015 թ. հունվարի 23-ին, իր արյունակից եղբոր՝ Աբդալլա թագավորի մահվանից հետո:

Սաուդյան Արաբիայում թագավորի նկատմամբ նախորդ դժգոհության հետեւանքով 1956թ. երկրում իշխանափոխություն էր եղել: Այն ժամանակ Ֆեյսալ թագավորին գահընկեց էր արել նրա կրտսեր եղբայրը՝ Սաուդը: