Սահմանամերձ Բերդավան գյուղում ապրող 14-ամյա Ադելա Ազատյանը, որի մոտ պարանոցի ուռուցք էր հայտնաբերվել, «Նաիրի» ԲԿ-ում վիրահատվելուց վեց օր անց դուրս է գրվել։ NEWS.am-ի հետ զրույցում Ադելայի մայրը` Սոնա Ազատյանը, նշեց, որ Ադելան ժամանակավորապես մնալու է Երևանում` մտերիմներից մեկի տանը, քանի որ աղջիկը 2 օրը մեկ պետք է այցելի հիվանդանոց` վիրակապերը փոխելու:

«Ադելան այժմ շատ լավ է զգում իրեն, դեռ չի կարողանում վիզը շարժել, բայց կարողանում է ուտել, լավ սնվել: Ադելան օգնությամբ տեղաշարժվում է, այժմ սպասում ենք, որ մի քիչ կազդուրվի ու մեկնենք Մոսկվա»,-ասաց Սոնա Ազատյանը:

Մոսկվայում Ադելան եւս երկու վիրահատության կենթարկվի, որից հետո հույս կա, որ կապաքինվի։ Մոսկվա մեկնելու եւ վիրահատվելու համար անհրաժեշտ է 15 000 դոլար։ Մայրը, որը միայնակ է մեծացնում աղջկան, վճարունակ չէ։ Սեպտեմբերի 15-ին Երեւանում տեղի ունեցած դրամահավաքի արդյունքում  ընդամենը հավաքվել է 600 դոլար:

Ադելային օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել Converse Bank-ում բացված հաշվեհամարներին`

Ազատյան Սոնա

1930055397160100-AMD

1930055397160101-USD

1930055397160158-RUR

Կամ զանգահարել Ադելայի մոր հեռախոսահամարին՝ 098 12 54 13: