Ամերիկյան կառավարությունը համաձայն չէ ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում պաղեստինյան դրոշի բարձրացման հետ: Այս մասին ճեպազրույցի ընթացքում լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշուա Էռնեստը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ամեն դեպքում, Վաշինգտոնը շարունակում է հավատարիմ մնալ Մերձավոր Արեւելքում հակամարտությունների կարգավորման ջանքերին մասնակցությանը:
Սեպտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ձայների մեծամասնությամբ բանաձեւ էր ընդունել, որով թույլատրվել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում եւ գրասենյակում բարձրացնել այն պետությունների դրոշները, որոնք ՄԱԿ-ի անդամ չեն, սակայն դիտորդի կարգավիճակ ունեն:




























