Ավելի քան 700 հազար հրեաներ թաքցնում են իրենց ազգությունը։ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին այս մասին հայտարարել է Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիայի նախագահ  Ալեքսանդր Բորոդան՝ հավելելով, որ Ռուսաստանում պաշտոնապես 270 հազար հրեա կա։

«Մարդահամարի տվյալներով, հրեական համայնքը 270 հազար է, սակայն մեր կարծիքով, Ռուսաստանում ապրում են 1 միլիոնից ավելի հրեաներ»,-ասել է նա։

Բորոդայի խոսքով, նրա կազմակերպության հիմնական նպատակը ձուլման դեմ պայքարն է բոլոր հնարավոր միջոցներով։ Ընդ որում Բորոդան նշել է, որ ներկայումս Ռուսաստանի հրեաներին ավելի հեշտ է պահպանել ազգային ինքնությունը, քան թե ԽՍՀՄ-ի տարիներին։