Մեծ Բրիտանիայում դեռահասին ցմահ ազատազրկման են դատապարտել՝ ավստրալական Մելբուռնում ահաբեկչություններ նախապատրաստելու համար:

Լանքաշիրից տղային, որի անունը չի հրապարակվում, ձերբակալել են 2015 թվականի մարտին: 14-ամյա պատանին տառապել է շփման պակասից: Նա սկսել է ընկերներ փնտրել համացանցում եւ ծանոթացել «Իսլամական պետություն»-ից հավաքագրողների հետ: Շուտով տղան տարվել է ծայրահեղ իսլամով:

Շուտով նոր ընկերներից մեկը տղային խնդրել է օգնել խորհրդով. պահանջվում էր ահաբեկչություն կազմակերպել Ավստրալիայում: Տղան խորհուրդ է տվել պայթյուն իրականացնել ապրիլի 25-ին նշվող Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի ազգային տոնի՝ ԱՆԶԱԿ-ի օրը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Sydney Morning Herald-ին:

Պատանին նաեւ խորհուրդ է տվել մինչ այդ, փորձ ձեռք բերելու համար, կտրել որեւէ միայնակ ոստիկանի գլուխը՝ նրա տուն թափանցելով:

Տղային ցմահ ազատազրկման են դատապարտել՝ պայմանով, որ նա կարող է ժամկետից շուտ ազատ արձակման համար դիմել ոչ շուտ, քան 5 տարի անց: