Բջջային սարքավորումները մեր կյանքի անբաժանելի մասն են դարձել, բայց ոչ բոլոր օգտատերերը գիտեն, որ սմարթֆոններն ու այլ սարքավորումները կարող են լրջորեն փչացնել սիրելիի հետ հարաբերությունները: Թեխասից մասնագետների խոսքով, գաջեթների հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել երկրորդ կեսին կորցնելուն:

Գիտնականների անցկացրած հետազոտությանը 453 կամավոր է մասնակցել: Նրանց 46.3%-ը չափազանց հաճախ է բջջային սարքավորումներ օգտագործել՝ օրվա ընթացքում առանց հատուկ անհրաժեշտության բազմիցս շեղվելով դրանցով:

Ըստ Informing-ի, մասնագետները պարզել են, որ մշտապես սմարթֆոնին նայելու սովորույթը բազմիցս վիճաբանության առիթ է դարձել սիրելիների միջեւ:

Մասնագետները նաեւ նշում են, որ վերջին շրջանում մարդկանց մոտ հաճախ նաեւ ֆաբբինգ կոչվող երեւույթն է նկատվում: Դա առանց սմարթֆոնի մնալու վախն է, ինչպես նաեւ գաջեթներով հաճախակի շեղվելու սովորույթը, ինչի հետեւանքով զուգընկերը բավականաչափ ուշադրություն չի ստանում: Արդյունքում երկրորդը կեսն իրեն անտեսված եւ վիրավորված է զգում, ինչը, բնականաբար, բացասաբար է անդրադառնում հարաբերությունների ապագայի վրա: