Լոս Անջելեսը միակ վայրն է աշխարհում, որտեղ կարելի է սեփական լուսանկարով նրբաբլիթ ճաշակել: Քաղաքում սկսել է գործել «Pancake Selfie Express» շարժական սրճարանը:

Ցանկացողներին տեսախցիկ են տրամադրում, որն ակնթարթորեն լուսանկարը փոխանցում է «նրբաբլիթային տպիչին»: Ըստ Kedem-ի, սելֆիով նրբաբլիթը տպիչը պատրաստում է հաշված րոպեների ընթացքում: