Ամերիկայի Հայկական Համագումարը նախաձեռնել է էլեկտրոնային արշավ, որը միտված է բողոքի նամակներ ուղարկել ամերիկյան CNN հեռուստաընկերությանը` կոչ անելով կասեցնել հակահայկական բովանդակությամբ սյուժեի հեռարձակումը:

CNN-ի «Աշխարհայացք» ծրագիրը  նախատեսում է հեռարձակել ադրբեջանցի լրագրող Չենգիզ Մուսթաֆաեւի մասին հաղորդում, որտեղ հերթական անգամ փորձ է արվելու ներկայացնել Ադրբեջանի ստահոդ եւ հնարածին տեսակետը 1992թ. Խոջալու գյուղում կատարված ողբերգության մասին: Ծրագիրը նախատեսված է հեռարձակել 5 անգամ` 4 օրվա ընթացքում, սկսած օգոստոսի 28-ից:

Այսպիսով, Ադրբեջանի կառավարությունը փորձում է օգտագործել նաեւ CNN-ի ֆորմատը` շարունակելու իր հակահայկական քարոզչությունը միջազգային ասպարեզում:

Ամերիկայի Հայկական Համագումարը կոչ է անում բոլորին` աջակցել կասեցնելու այս հերթական հակահայկական նախաձեռնությունը` ուղարկելով http://capwiz.com/aaainc/issues/alert/?alertid=16213506 էջում տեղակայված նամակը  CNN-ի ղեկավարությանը: