Ամերիկյան գիտնականները ծնողներին խորհուրդ են տալիս հրաժարվել երեկոյան երեխաների համար հեքիաթ կարդալու սովորությունից եւ դրա փոխարեն փոքրիկների հետ մաթեմատիկական խնդիրնե լուծել:
Հետաքրքիր հետազոտությունը, որին շուրջ 600 երեխա է մասնակցել, անցկացրել են Կալիֆորնիական համալսարանի գիտնականները:
Մի խմբի ծնողները (167 ընտանիք) երեխաների համար հեքիաթ է կարդացել, մյուս խումբը (420 ընտանիք)՝ նրանց հետ խնդիրներ լուծել: Այնուհետեւ մասնագետները ստուգել են փոքրիկների զարգացման մակարդակը եւ հետաքրքիր եզրահանգումներ արել:
Պարզվել է, որ այն երեխաները, որոնց հետ շաբաթական առնվազն մեկ անգամ մաթեմատիկա են պարապել, ավելի զարգացած են, քան հեքիաթ լսող փոքրիկները:





























