Հետազոտողները պնդում են, որ մեծ թվով հաճոյախոսությունները զայրացնում են որոշ մարդկանց, սակայն գովասանքը նաեւ դրական ազդեցություն է ունենում մարդու վրա: Ժամանակին եւ տեղին արված հաճոյախոսությունը մեծացնում է հաջողության հասնելու մարդու հնարավորությունները:

Հարվարդի բիզնես-դպրոցի մասնագետները հետեւել են կարեւոր հարցազրույց անցնող 123 կամավորի, որպեսզի գործնականում տեսնեն, թե ինչ ազդեցություն է ունենում հաճոյախոսությունը մարդկանց վրա:

Գիտնականները նկատել են, որ այն մասնակիցները, որոնք զրույցի սկզբում ընկերների գովեստին են արժանացել, ավելի լավ են անցկացրել հարցազրույցը, քան նրանք, ովքեր գովանսանքի չեն արժանացել:

Ըստ Informing-ի, հաջողության հասնելու հարցում մեծ դեր ունի նաեւ ինքնագնահատականը: Բարձր ինքնագնահատական ունեցող մարդիկ ավելի լավ են դիմակայում սթրեսային իրավիճակներին, օրգանիզմի թուլությանն ու հիվանդություններին, ավելի արագ են լուծում ստեղծագործական խնդիրները եւ լավ են աշխատում: