Գիտնականների մի խումբ հետազոտել է այնպիսի մթերքներ, որոնք մարդը հաճախ է օգտագործում իր սննդի մեջ եւ եկել է այն եզրահանգման, որ որոշ մթերքներ կարող են մարդու համար մահացու վտանգավոր լինել։ 

Հետազոտության արդյունքում գիտնականներն առանձնացրել են կարտոֆիլը եւ ձուկը, որոնք որոշակի վիճակում կարող են վնաս հասցնել, փոխանցում է Informing-ը։

Այսպես, թույն է նկատվել կարտոֆիլի տերեւներում, ցողունում ու ծիլերում. Եթե արեւի ճառագայթները շատ երկար ազդեն դրանց վրա, թույները կարող են կուտակվել նաեւ պալարներում։  Վնասակար է նաեւ կանաչ կարտոֆիլ ուտելը, որովհետեւ նման պալարներում թունավոր նյութեր են պարունակվում, որոնք հետագայում կարող են կուտակվել նաեւ մարդու օրգանիզմում, ինչը հանգեցնում է ստամոքսի հիվանդությունների եւ ի  վերջո՝ մահացու ելքի։  

Գիտնականները հետազոտել են նաեւ ձուկը, որը բավականին հաճախ ներկա է մարդու սննդակարգում։  Հետազոտության արդյունքում այս մթերքի մեջ էլ են թունավոր նյութեր հայտնաբերվել։ Այսպես ՝թյուննոսի մսում գիտնականները սնդիկ են հայտնաբերել։