Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում այս գիշեր ձյուն է տեղացել: Այս մասին NEWS.am-ին ասաց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը:
«Գիշեր ժամը 03:30-ի սահմաններում սկսեց ձյուն տեղալ, մոտ 5 սանտիմետր դրել էր, բայց հիմա արդեն հալվել է, արեւը դուրս է եկել»,- ասաց քաղաքապետը:
Նա նշեց, որ անցած տարի իրենց քաղաքում ձյուն առաջին անգամ տեղացել էր հոկտեմբերի 11-ին:




























