Երջանիկ մարդիկ ավելի երկար են ապրում, քան մշտական սթրեսի մեջ գտնվողները: Այսպիսի եզրահանգման են եկել Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մասնագետները:

Ըստ The Daily Mail-ի, այս տեսությունն ապացուցելու համար գիտնականներից 30 տարի է պահանջվել, որի ընթացքում նրանք 3000 կամավորի են հետեւել: Հետազոտողները նրանց նաեւ հարցրել են, արդյո՞ք իրենց երջանիկ են զգում, եւ նրանց շրջանում վաղաժամ մահացության վտանգի անալիզ են անցկացրել:

Պարզվել է, որ իրենց երջանիկ համարող մարդիկ ավելի լավ են հաղթահարում խնդիրները, նրանք ավելի շատ ընկերներ ունեն, քան դժբախտները: Բացի այդ, երջանիկների շրջանում վաղաժամ մահացության մակարդակը 14%-ով պակաս է եղել:

Ի դեպ, կամավորները կյանքի ամենաերջանիկ ժամանակաշրջան են համարել պատանեկությունը: