ԱՄՆ-ից մասնագետները հետազոտության արդյունքում պարզել են, որ մարդը կարող է լսողությամբ մինչեւ տեսանելի եւ անտեսանելի առարկաների ուղղությամբ տարածությունը հաշվարկել հնչյունային միջակայքերի օգնությամբ: Այս մասին գրում է PLoS One-ը:

Ըստ Informing-ի, մասնագետներին հաջողվել է պարզել, որ մարդը ֆիքսում է հնչյունային միջակայքերը, որոնք 40 միլիվայրկյանից ավելի չեն տեւում: Գիտնականների կարծիքով, ազդանշանների միջեւ դադարներն էլ թույլ են տալիս որոշել տարածությունը:

Հետազոտողները երկու փորձ են անցկացրել: Առաջինի ընթացքում կամավորներին ստերեոսկոպիկ ակնոց են տվել եւ խնդրել երկու օբյեկտներ շարժել այնքան ժամանակ, մինչեւ դրանք հետազոտողից միեւնույն հեռավորության վրա հայտնվեն: Նոր ֆիգուրի ձեւավորումից անմիջապես հետո կամ փոքր-ինչ ուշացումով ձայն է լսվել: Հետազոտության մասնակիցները նշել են, որ այն ֆիգուրը, որի ձայնն ուշացումով է լսվել, ավելի հեռու է գտնվում:

Երկրորդ փորձի ժամանակ տարբեր առարկաները, նույնպես ձայնի ուղեկցությամբ, արագորեն մոտեցել եւ հեռացել են կամավորից: Երբ ձայնն ուշացել է 40 միլիվայրկյանից քիչ ավելի, կամավորը նշել է, որ առարկան ավելի հեռու է գտնվում, եթե անգամ նրա կողքին է եղել: