Բրիտանացի գիտնականները հետաքրքիր հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ բուսակերների ավելի քան մեկ երրորդն ալկոհոլի ազդեցության տակ միս է ուտում: Բացի այդ, այդպիսի 3 «բուսակերից» 1-ը խոստովանել է, որ հարբած ժամանակ միշտ միս է ուտում: Ընդ որում, նրանց ավելի շատ գրավում են խորովածն ու տավարի մսից համբուրգերը, այնուհետեւ խոզապուխտը, տապակած հավն ու խոզի երշիկը:
Ըստ Kedem-ի, 1789 բուսակերի մասնակցությամբ անցկացված փորձի ընթացքում նրանց հարցրել են, արդյո՞ք ալկոհոլի ազդեցությամբ միս են կերել: Հարցվածների 37%-ը դրական պատասխան է տվել, իսկ մնացած 63%-ը՝ բացասական:
Հետազոտության արդյունքները զարմացրել են մասնագետներին, եւ հիմա նրանք խորհուրդ են տալիս երեկույթների ժամանակ բուսակեր-ընկերներից հեռու պահել մսային ուտեստները:





























