Շուտով Ֆրանսիան կհրաժարվի պոլիէթիլենային տոպրակներից եւ կանցնի «կանաչ» էկոնոմիկային: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Բնապահպանության, կայուն զարգացման եւ էներգետիկայի նախարար Սեգոլեն Ռուայալը:

Գերատեսչության մամուլի հաղորդագրության համաձայն, այս որոշման պատճառն այն է, որ աշխարհում շուրջ 260 տեսակի կենդանի էակներ կան, որոնց վնաս են հասցնում պլաստիկե թափոնները: Պարզվել է, որ Հյուսիսային ծովի շրջանում բնակվող թռչունների 94%-ի ստամոքսում պլաստիկ կա:

Ըստ Informing-ի, պոլիէթիլենի օգտագործումն արգելող ֆրանսիական օրենքը կստորագրվի մոտ ապագայում:

Արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունվարի 1-ից: Մեկ տարվա ընթացքում այդպիսի պոլիէթիլենից կհրաժարվեն նաեւ սուպերմարկետներում բանջարեղենի եւ մրգերի փաթեթավորման ժամանակ: