Առավոտյան գլխացավն ու բերանում չորությունն առաջանում են ոչ միայն ալկոհոլային խմիչքից, այլեւ աղի սննդի հանդեպ հակումից: Բրիտանացի դիետոլոգները պարզել են, որ երկու դեպքերում էլ օրգանիզմը միանման տառապում է ջրազրկումից: Երբ օրգանիզմից ավելի շատ հեղուկ դուրս է գալիս, քան մտնում, արյան քանակությունը նվազում է, ճնշումն ընկնում, ինչն էլ արտահայտվում է թուլությամբ եւ քնատությամբ:

Ըստ Kedem-ի, ուղեղը բավականաչափ թթվածին չի ստանում, եւ գլխացավ է առաջանում, լորձաթաղանթը չոր եւ հիվանդ է դառնում: Այդպիսի ջրազրկված վիճակում քունը հանգիստ չի բերում, եւ մարդը հոգնած է արթնանում:

Տարիքի հետ աղից եւ ալկոհոլից ջրազրկվելու հավանականությունը մեծանում է, այդ պատճառով 30 տարեկանից հետո հարկավոր է հետեւել սննդակարգում աղի քանակությանը, հատկապես օրվա երկրորդ կեսին, եւ փորձել ժամանակին լրացնել հեղուկի պաշարները: