Ամերիկյան հոգեբաններն օրինաչափություն են հայտնաբերել այն հարցում, թե ինչպես է հարաբերությունների զարգացման ընթացքում փոխվում ամուսնանալու պատրաստակամությունը: Նրանց հետազոտությունը հրապարակվել է Journal of Marriage and Family ամսագրում:

Մասնագետները ենթադրել են, որ ամուսնանալու ցանկության փոփոխությունն օգնում է կանխատեսել հարաբերությունների ապագան: Այս տեսությունը ստուգելու համար նրանք 25 տարեկան 376 զույգի խնդրել են սիրավեպի յուրաքանչյուր ամսվա ավարտին ամուսնության հավանականության գրաֆիկ կազմել:

Ըստ Lenta.ru-ի, արդյունքում գիտնականները հարաբերությունների դինամիկայի չորս հիմնական տեսակ: «Դրամատիկ» խումբն (հարցվածների 34%-ը) առանձնանում է մշտական թռիչքներով եւ անկումներով (նշանադրությունից մինչեւ բաժանում եւ հակառակը): Այս խմբի անդամները քննադատաբար են վերաբերվում իրենց զուգընկերներին եւ ընդհանուր ապագային:

Իսկ «զուգընկերոջ ուղղությամբ կենտրոնացած» հարցվածներն (30%) իրենց երկրորդ կեսին վերաբերում են որպես Տիեզերքի կենտրոնի, եւ նրանց հարաբերություններում գրեթե հետընթաց չի գրանցվում:

«Հասարակական կողմնորոշում» ունեցող զույգերն (19%) առանձնանում են հարաբերությունների համաչափ զարգացմամբ: Իսկ «կոնֆլիկտային» խմբի (12%) անդամներին հատուկ են հաճախակի եւ բուռն վիճաբանությունները:

Առաջին խմբի ներկայացուցիչների մոտ, ի տարբերություն մյուս խմբերի, բաժանման հավանականությունը երկու անգամ ավելին է: Երջանիկ վերջաբանի հավանականությունը նկատվում է երկրորդ խմբում: Ընդ որում, պարզվել է, որ մշտական կոնֆլիկտներն ավելի օգտակար են հարաբերությունների համար: