Բազմաթիվ զբաղված մարդիկ օրվա որոշակի հատվածում թարմանալու կարիք են զգում, սակայն մեկ գավաթ սուրճ ըմպելու հնարավորություն չեն ունենում: Այդպիսի դեպքերի համար ամերիկյան «Nootrobox» ընկերությունը ծամելու մարմելադի տեսքով սուրճ է ստեղծել: Յուրաքանչյուր խորանարդիկ 50 գրամ կոֆեին, B խմբի վիտամիններ եւ ֆոլաթթու է պարունակում: Այս տարրերը բավարար են մի քանի ժամով թարմանալու համար:
Ըստ Kedem-ի, սուրճի խորանարդիկները թողարկվել են 3 տարբերակով՝ սեւ սուրճ, լատտե եւ շոկոլադով սուրճ: Արտադրությունը սկսելու համար ընկերությունը պետք է 20 հազար դոլար հավաքեր, սակայն 14%-ով ավելի է հավաքվել:
Առաջիկայում սուրճի խորանարդիկները վաճառքի կհանվեն ամերիկյան խանութներում: 24 խորանարդիկից բաղկացած տուփը շուրջ 20 դոլար արժե:





























