Աֆրիկանի արդյունաբերական զարգացման երկրորդ տասնամյակի շրջանակում (1991–2000) ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 1989 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 44/237 բանաձեւով նոյեմբերի 20-ը հռչակել է Աֆրիկայի ինդուստրալացման օր:
Աֆրիկայի կայուն արդյունաբերական զարգացումը դժվարությունների է հանդիպում: Այս մայրցամաքը հետ է մնում մյուս տարածաշրջաններից՝ արդյունաբերական աճի եւ զբաղվածության ապահովման առումով: Ըստ Calend-ի, վերջին 15 տարիներին համաշխարհային արդյունաբերության ոլորտում Աֆրիկայի մասնաբաժինը չի փոխվել եւ կազմում է ընդամենը 1%:
Ամեն դեպքում, մայրցամաքում սոցիալ-տնտեսական ոլորտու տեղաշարժերը զգալիորեն բարելավվել են: Ցածր եկամուտ ունեցող բազմաթիվ երկրներում տնտեսական աճն արագացել է, ինչի շնորհիվ բազմաթիվ մարդիկ հնարավորություն ունեն դուրս գալ աղքատության ճիրաններից:
Չնայած ձեռքբերումներին՝ դեռեւս շատ անելիք կա: Ընդ որում, ոչ միայն տնտեսական աճի ցածր կամ բացասական ցուցանիշներ ունեցող երկրներում: Այդ պատճառով, Աֆրիկայի ինդուստրալացման օրվա շրջանակում անցկացվող միջոցառումներն ամեն տարի որոշակի թեմայի են նվիրված:





























