Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել է թուրքական ՌՕՈՒ-ի կողմից Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին հրթիռահարված ռուսական Սու-24 ռմբակոծիչի հետ կապված միջադեպին ի պատասխան տնտեսական եւ հումանիտար միջոցների համալիր մշակել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

«Ուզում եմ տնտեսական միջոցների մասին ասել: Երեկ ես Եկատերինբուրգում նախագահի հետ քննարկել եմ այդ հարցը:  Արդյունքում կառավարությանը հանձնարարվել է տնտեսական եւ մարդասիրական ոլորտներում ագրեսիայի այդ գործողությանը հակազդելու միջոցների համակարգ մշակել:   Որոշումը կընդունվի 2006-ի դեկտեմբերի 30-ի` հատուկ միջոցառումների մասին օրենքի հիման վրա: Այս օրենքն ըստ էության նախատեսված է նման իրավիճակների համար եւ վերաբերում է մեր անվտանգության հարցերին», — տեղեկացրել է Ռուսաստանի վարչապետը: 

Ընդ որում, միջոցները պիտի նախապատրաստվեն երկու օրվա ընթացքում: 

«Առաջարկում եմ ամեն ինչ անել երկօրյա ժամկետում, որպեսզի հնարավորինս արագ անցնենք համապատասխան ընթացակարգերին», — ասել է Մեդվեդեւը: