Եթե կա մեկը, որ պետք է ներողություն խնդրի, դա մեր երկրի տարածքը խախտողն է։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը պատասխանել է ՌԴ նախագահի այն հայտարարությանը, թե Թուրքիան դեռ ներողություն չի խնդրել օդանավը խոցելու համար։ Էրդողանը հայտարարել է, թե իրենք ներողություն չեն խնդրելու։
«Եթե կա մեկը, որ պետք է ներողություն խնդրի, դա մեր երկրի սահմանը խախտողն է»,-ասել է Էրդողանը։




























