2017–ին եւ 2018–ին չի նախատեսվում Ռուսաստանի եւ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության խաչվող տարիներ անցկացնել, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկուն։

 Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ 2015–ի մարտին տեղի են ունեցել երկու երկրի մշակույթի նախարարների  բանակցությունները  2017-2018-ին  Ռուսաստան-Թուրքիա մշակույթի եւ զբոսաշրջության տարիներ անցկացնելու վերաբերյալ։  Պայմանավորվածություններ են ձեռք բերվել  2017-ին Ռուսաստանում Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության տարի եւ 2018-ին Թուրքիայում Ռուսաստանի տարի անցկացնելու վերաբերյալ։ 

«Բավականին շատ առաջարկներ են ստացվել։ Թուրքերը ենթադրում են, որ մենք ոչ մի բանի մասին չենք պայմանավորվել, իսկ հիմա չենք էլ պայմանավորվի», - ասել է Մեդինսկին։