Կիպրոսի խորհրդարանը օրենք է ընդունել, որով օրինականացրել է նույնասեռ ամուսնությունները: Եթե երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսը ստորագրի փաստաթուղթը, գեյերի ու լեսբուհիների զույգերը կարող են ամուսնական հարաբերությունների մեջ մտնել, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Gay Star News-ը:

Նոր օրինագծի համաձայն, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող զույգերը չեն կարող երեխա որդեգրել: Օրինագիծը Կպրոսի խորհրդարանում ընդունվել է 39 կողմ, 12 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով:

Գեյերի եւ լեսբուհիների միգազգային ILGA ասոցիացիայի գործադիր տնօրեն Էվելին Պարադիզը որոշումն արդարացի է համարել:

Կիպրոսի Հանրապետությունում գեյերի նկատմամբ քրեական պատասխանատվություն ենթադրող դրույթը քրեական օրենսգրքից հանվել է 1990-ականներին՝ ԵՄ ճնշման տակ: Առաջին գեյ-շքերթը Կիպրոսում անցկացվել է 2014-ի մայիսին, Նիկոսիայում: