Ավստրալական Կանբերրայում համաշխարհային ռեկորդ են սահմանել արհեստական եղեւնու վրա սուրբ ծննդյան լույսերի թվով:  Այդ շարժման հեղինակը  Դեվիդ Ռիչարդսն է: Նա տոնական   21 մետրանոց ծառի վրա 518 838 լուսադիոդային լամպ է տեղադրել, տեղեկացնում է  Gazeta-ն` վկայակոչելով  Canberra Times-ին:

Ռեկորդի համար օգտագործվել է այն եղեւնին, որը մինչեւ 2011-ը սուրբ ծննդյան տոնակատարությունների ընթացքում զարդարում էր քաղաքի կենտրոնը:  

Ինչպես ասել է Ռիչարդսը, ինքը հիացած է այս նվաճումով: Ավստրալացու խոսքով, հաջողվել է գերազանցել նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր Ճապոնիայում, ինչպես նաեւ օգնել հարյուր հազարավոր դոլարներ հավաքել բարեգործության համար: Միջոցառմանը մասնակցել են ճարտարապետներ, ինժեներներ, դիզայներներ եւ կամավորներ: 

Լույսերի վառման արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ` տեղի բնակիչների  եւ Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական ներկայացուցչի ներկայությամբ, որը հաստատել է նոր համաշխարհային նվաճումը, տեղեկացնում է  Guinness World Records-ը: