Քաշ կորցնելը գործի կեսն է, կարեւորը դիետայից հետո երկար տարիներ կազմվածքը պահպանելն է: Գերմանիայի Հաննովերի բժշկական դպրոցի մասնագետները դրա համար պարզ միջոց են գտել. բնական սուրճ:

Հետեւելով դիետայի օգնությամբ հաջողությամբ քաշ կորցրած 494 կանանց եւ տղամարդկանց՝ գիտնականները պարզել են, որ արդյունքը պահպանելու հնարավորությունը շատ ավելի մեծ է նրանց մոտ, ովքեր օրական 2-4 գավաթ սուրճ են ըմպում:

Ըստ Kedem-ի, կոֆեինն օգնում է կանխել կրկին կիլոգրամներ հավաքելը: Բացի այդ, սեւ սուրճը գրեթե կալորիա չի պարունակում, աշխուժացնում է, առանց որի մարդկանց համար դժվար է ակտիվ կենսակերպ վարել եւ պահպանել ստացված արդյունքը: