Մենք գիտենք, թե ով է Թուրքիայում զբաղվում իր գրպանը լցնելով։ Այս մասին Դաշնային ժողովին հղված ամենամյա ուղերձում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

«Մենք գիտենք, թե ով է Սիրիայում թալանած նավթի վաճառքով իր գրպանը լցնում։ Մենք հիշում ենք եւ այն, որ հենց Թուրքիայում էին թաքնվում Հյուսիսային Կովկասում 1990-ական թթ. եւ 2000-ական թթ. կռվող գրոհայինները։ Թուրք ժողովուրդը բարի, աշխատասեր եւ տաղանդավոր ժողովուրդ է։ Թուրքիայում մենք շատ հուսալի ընկերներ ունենք»,- ասել է Պուտինը, փոխանցում է Gazeta-ն։