«Թուրքական հոսք» գազատարի շինարարության նախագիծը դադարեցվել է: Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ներկայումս «Թուրքական հոսքի» գծով բանակցությունները դադարեցվել են: Առավել եւս, որ կառավարության որոշման համաձայն դադարեցվել է երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության հարցերի միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: Այդ որոշման շրջանակում դադարեցվել են բանակցությունները «Թուրքական հոսքի» համաձայնագրի մշակման շուրջ»,-ասել է ռուսաստանցի նախարարը:





























