Ռռուսաստանի պատժամիջոցների դեմ Թուրքիան երեք փուլից բաղկացած փաթեթ է պատրաստում։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանից վերադառնալու ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն օդանավում լրագրողների հետ զրույցում նշել է, թե ՌԴ-ի հետ լարվածությունը մեծանում է եւ կարիք կա նորմալ բանակցություններ վարել այդ թեմայի շուրջ։ Նա նշել է, թե ՌԴ-ի պատժամիջոցների դեմ Թուրքիան երեք փուլից բաղկացած միջոցառումներ է պատրաստվում իրականացնել։




























