5-ամյա Հայկի կյանքի պատմությունը հրաշքի է նման: Նա ծննդյան օրից մինչեւ այժմ պայքարում է ապրելու համար: 5.5 ամսվա հղիությունից հետո երբ մոր առողջական վիճակը կտրուկ  վատացել էր, բժիշկները որոշում էին կայացրել հղիության արհեստական ընդհատում կատարել՝ գոնե մոր կյանքը փրկելու համար:

«Իմ մոտ էկլամպսիա էր, ճնշումս բարձրացել էր, այտուցվել էի, աչքերիս տեսողությունը կորել էր: Եվ պետք է արագ հղիության ընդհատում անեին, որ իմ կյանքը փրկեին: Քանի որ պտուղը մեծ էր, արհեստական ընդհատումն արեցին կեսարյան եղանակով: Պտուղը հանել գցել էին մի կողմ ու հանկարծ այդ 5.5 ամսականը լաց եղավ: Բոլորն ապշել էին»,- հիշում է Պայծառը։

Փոքրիկին անմիջապես տեղափոխում են Վերակենդանացման բաժանմունք: Բժիշկները օրեր շարունակ մորը համոզում են, որ հրաժարվի երեխայից, որովհետև անհնար է, որ 600 գ քաշով, 5.5 ամսվա հղիության արդյունքում ծնված երեխան ապրի: Մայրը չի համաձայնվում:

Հայկն ապրում է: Ծնված օրից մինչեւ օրս փոքրիկը համապատասխան ֆիզիոթերապևտիկ կուրսեր է անցնում: Շատ խնդիրներ արդեն հաղթահարվել են այս տարիների ընթացքում: Այժմ կարևորագույն խնդիրը մնում է կոնքազդրային մասի վիրահատության հարցը, որը հնարավոր է իրականացնել Գերմանիայում: Վիրահատությունը նշանակված է 2016թ. մարտի 2-ին: Վիրահատության արժեքը 60.000 եվրո է: Արդեն իսկ կլինիկայի հաշվեհամարին է փոխանցվել շուրջ 20.000 եվրո: Ծնողները դիմում են բարի մարդկանց օգնությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով։

 VTB բանկում հաշվեհամար է բացվել երեխայի մոր՝ Պայծառ Ներսիսյանի անունով.

16046032978404 /դրամ/

16046032978405 /դոլար/

16046032978406 /եվրո/

16046032978407 /ռուբլի /

ArCa քարտի համարն է 6769307100031522

Աջակցել կամ մանրամասներին ծանոթանալ ցանկացողները կարող են զանգահարել Պայծառ Ներսիսյանին՝  093 58 66 21 հեռախոսահամարով: