Հակառակորդի հրետակոծության հետեւանքով դեկտեմբերի 5-ին երեկոյան ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող, 20-ամյա Վարազդատ Խաչատրյանի վիճակը ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորական հոսպիտալից, որտեղ բուժվում է զինծառայողը:
Հոսպիտալից հայտնեցին, որ չի բացառվում՝ զինծառայողին տեղափոխեն Երեւան, երբ վիճակը կայունանա:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր, որ հակառակորդի հրետակոծության հետեւանքով 2015թ. դեկտեմբերի 5-ին ժամը 18:45-ի սահմաններում ականապայթյունային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Վարազդատ Իշխանի Խաչատրյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի արկածախնդիր մարտավարությունը անպատասխան չի մնալու եւ ստեղծված իրադրության ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:




























