Եթե Թուրքիան 48 ժամվա ընթացքում Իրաք ներխուժած զինվորներին չհեռացնի, ստիպված ենք լինելու դիմել համապատասխան միջոցների։ Նման հայտարարություն է արել Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Էբադին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետը հայտնել է, թե թուրքական ջոկատներն առանց Իրաքի իշխանությունների գիտության են ներխուժել Մոսուլ քաղաքի շրջակայք։ Նա զգուշացրել է Թուրքիային, որ եթե 48 ժամվա մեջ զինվորները չհեռանան երկրից, իրաքյան իշխանությունները կօգտագործեն բոլոր միջոցները։
Նշենք, որ թուրքական զինուժի մոտ 600 հոգանոց ջոկատներ են ներխուժել Իրաքի Մոսուլ քաղաքի շրջակայք՝ իբր քրդական փեշմերգային զինվորական ուսուցում տալու համար։




























