ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի ուղեղի քաղցկեղը բուժվել է, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Նրա ծոռան խոսքով՝ Քարթերի վերջին հետազոտություններում բժիշկները քաղցկեղի որեւէ նշան չեն հայտնաբերել:
91-ամյա Ջիմի Քարթերն օգոստոսին հայտարարել էր, որ իր մոտ ախտորոշվել է մելանոմա, որը տարածվել է նաեւ ուղեղում:




























