Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ Ֆրանսուա Օլանդի սոցիալիստական կուսակցության հետ կոալիցիա ստեղծելու մտադրություն չունի, որպեսզի դրանով կանխի շրջաններում ծայրահեղ աջակողմյանների իշխանության գալը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ազգային ճակատ» կուսակցությունը, որի ղեկավարը Մարին Լե Պենն է, հաղթում է Ֆրանսիայի մարզային ընտրություններում: Այս մասին վկայում են Էքզիթ պոլի արդյունքները:

Հաղորդվում է, որ կուսակցությունը երկրի հյուսիսում եւ հարավ-արեւելքում այս պահին հավաքել է ձայների ավելի քան 30 տոկոսը: Սարկոզիի կուսակցությունն այս պահին հավաքել է 27 տոկոս: