ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում 2015 թ. դեկտեմբերի 6-ի տեղի ունեցած հավաքը դարձյալ ընթացել է օրենքի խախտումներով: Մասնավորապես, հավաքի կազմակերպիչներն իրենց կողմից ներկայացված և ի գիտություն ընդունված երթուղուց շեղվելով, շարժվել են դեպի երթի իրազեկմամբ չնախատեսված՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ: Նշված վայրում երթի կազմակերպիչները ՀՀ ոստիկանությունից պահանջել են իրենց թույլատրել մոտենալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին շենքին և պետական այդ մարմնին հնչեցնել իրենց պահանջները կամ ապահովել, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը մոտենա և լսի իրենց պահանջները: Կարճ ժամանակ անց ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը հավաքի կազմակերպիչներին հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նիստ է ընթանում և քսան րոպեից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը կմոտենա հավաքի մասնակիցներին ու կլսի նրանց պահանջները: Միաժամանակ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը, վկայակոչելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթը, պահանջել է ժամը 22.00-ից սկսած անցկացվելիք հավաքը չզուգորդել անձանց հանգիստը խանգարող աղմուկով: Ի պատասխան այս առաջարկի, հավաքի կազմակերպիչները չեն սպասել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի հետ նախատեսված հանդիպմանը և, անտեսելով ՀՀ ոստիկանության իրավաչափ պահանջը, շարունակել են աղմուկով ուղեկցվող երթը: ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս նախազգուշացնում է, որ չի ենթարկվելու որևէ սադրանքի, իսկ ոստիկանների կողմից իրականացվող գործողությունները լինելու են բացառապես կոնկրետ իրավիճակից թելադրվող և դրան համարժեք»,– ասվում է ոստիկանության հայտարարությունում։

Դանակահшրված 3 պատանի է ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվել. Օրը մեկ տողով 01.11.2026

Մոսկվայում ահաբեկչություն է նախապատրաստվում. ԱՄՆ-ն է հայտնել տեղեկությունը Կրեմլին I ԼՈՒՐԵՐ I 20:00

Մոսկվան դժգոհ է Երևանում ԱՄՆ դեսպանատան մասշտաբից I ԼՈՒՐԵՐ I 20:00

Իրանը Հայաստանի ղեկավարությունից սպասում է հավաստիացումների TRIPP-ի հարցով I ԼՈՒՐԵՐ I 18:00

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա I ԼՈՒՐԵՐ I 16:00
Նմանատիպ հոդվածներ

Իլիանա Յոտովան հաղթում է Բուլղարիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Մերկելը նախազգուշացրել է պոպուլիզմի պատճառով գերմանական հասարակության պառակտման սպառնալիքի մասին

Բելգիան պատրաստվում է օրենք ընդունել, որը ոստիկանությանը թույլ կտա մուտք գործել տներ՝ անօրինական ներգաղթյալների որոնման նպատակով
Կարդացեք նաև

Թրամփը սպառնացել է դառնալ «պարոն Վետո», եթե դեմոկրատները վերահսկողություն հաստատեն Կոնգրեսի նկատմամբ

Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ ամերիկացի ֆերմերներին ավելի քան 15 մլրդ դոլար է խոստացել

Իսրայելը հայտարարել է Արևմտյան ափին փակ ռազմական գոտում ձերբակալված 13 օտարերկրացու արտաքսման մասին

Բրիտանացի պահպանողականների առաջնորդը ստրկավաճառության համար ներողություն խնդրելն անվանել է «անօգուտ ինքնաքննություն»

«Ազատություն» ռադիոկայան․ Ռուբիոն քիչ հավանական է համարում մոտ ապագայում Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին














