Սահմանադրական փոփոխությունների դեմ «Նոր Հայաստան» փրկության ճակատի երթը հասավ ԿԸՀ ու կրկին հենց Մոսկովյան պուրակի սկզբնամասում հանդիպեց ոստիկանական պատին։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ ահազանգեր կան հանձնաժողովներում ընդդիմության անդամների եւ վստահված անձանց նկատմամբ ճնշումների մասին, նրանց կոչ արեց չտրվել ճնշումներին` վստահ լինելով, որ ժողովուրդը դրսում է, նրանց պաշտպանելու է։
Միաժամանակ, նա նշեց, որ ինքն ու Րաֆֆի Հովհաննիսյանն այժմ գնում են Երեւանի ընտրատեղամասերից մեկը, որտեղ ծեծի է ենթարկվել «Ժառանգության» ներկայացուցիչ հանձնաժողովի անդամ Հրայր Մանուկյանը։
Երթի մասնակիցներն այժմ Մոսկովյան պուրակի սկզբնամասում կանգնած ելույթներ են ունենում, պահանջում են չեղյալ հայտարարել դեկտեմբերի 6–ին կայացած սահմանադրական հանրաքվեն։




























