Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեաթերթիկների 10 տոկոսը:

Նախնական տվյալներով, «Այո» ասել է 71,58 տոկոսը, «Ոչ»՝ 25,04 տոկոսը:

Նկատենք, որ քաղաքներում գտնվող տեղամասերից քվեների գալուն զուգահեռ սահմանադրական փոփոխություններին դեմ քվեարկածների թիվը սկսել է աճել:

Նշենք, որ հանրաքվեին, նախնական տվյալներով, մասնակցել է 2 մլն 550 հազար 323 մարդ գրանցված ընտրողներից 1 մլն 296 հազար 368 քաղաքացի կամ ընտրողների 50.51 տոկոսը: