Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 2:30-ի դրությամբ մշակել է դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեաթերթիկների մոտ 36 տոկոսը:
Նախնական տվյալներով, «Այո» ասել է 63,23 տոկոսը, «Ոչ»՝ 32,68 տոկոսը:
Նշենք, որ հանրաքվեին, նախնական տվյալներով, մասնակցել է 2 մլն 550 հազար 323 մարդ գրանցված ընտրողներից 1 մլն 296 հազար 368 քաղաքացի կամ ընտրողների 50.51 տոկոսը: Քվեարկություն է կայացել 1997 տեղամասերում:





























